Հայերեն   English   Русский  

​Նապոլեոն Բոնապարտի ոսկյա ատրճանակներն աճուրդի են հանվել


  
դիտումներ: 721

Sotheby's աճուրդի տան կողմից վաճառքի են հանվել Նապոլեոն Բոնապարտի ատրճանակները: Թանկարժեք լոտը որոշվել է վաճառել Վաթերլոոյի մարտի 200-ամյակի կապակցությամբ: Ոսկե նախշերով զարդարված ատրճանակը պատրաստվել է 1814թ` հատուկ պատվերով: Գրում է Vesti.ru-ն:

Այն նախատեսվում էր նվիրել զորահրամանատարի սիրելի որդուն: Սակայն կրակել այդ զենքից Նապոլեոնի ժառանգին այդպես էլ չհաջողվեց, քանի որ նա տուբերկուլյոզից մահացավ նախքան նվերը ստանալը:

Իսկ արդեն Բոնապարտի մահից հետո ատրճանակները հասցրել են մի քանի բրիտանացի կոլեկցիոներների ձեռքում հայտնվել:

Իսկ նոր սեփականատեր նրանք կունենան արդեն հուլիսի 8-ին: Լոտի համար նախատեսված նախնական գինը 2 միլիոն դոլար է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: