Հայերեն   English   Русский  

​Ամբողջ աշխարհում ծաղկել է ուդումբարա ծաղիկը, ինչը տեղի է ունենում 3000 տարին մեկ անգամ (Տեսանյութ)


  
դիտումներ: 12981

Բուդդայական լեգենդի համաձայն` ուդումբարա ծաղիկը ծաղկում է 3000 հազար տարին մեկ անգամ: Վերջին անգամ այն ծաղկել է Բուդդայի ծնուդնից առաջ, իսկ վերջին 20 տարիների ընթացքում նրա ծաղկելուն հետևում են ողջ աշխարհում: Ուդումբարա անվանումը ծագում է սանսկրիտա բառից և նշանակում է "ծաղիկ երկնքից":

Լեգենդի համաձայն` այն մեծ իմաստունի կամ լուսավորչի գալուստն է նախանշում:

Այս անուշահոտ փոքրիկ ծաղիկը շատ բարակ և միևնույն ժամանակ ամուր ցողուն ունի: Վերջին տարիների ընթացքում այս ծաղկին հետևած անձինք հայտնում են, որ այն շատ երկար ժամանակ չի թոշնում և այն թեքելուց հետո ուղղվում է: 2000թ. հոկտեմբեր ամսին Սեուլի բուդայական տաճարի աշխատակիցները մի տարօրինակ երևույթի ականտես եղան: Բուդդայի ոսկեզօծ արձանի ճակատի հատվածում 21 սպիտակ մանր ծաղիկներ էին աճել, որոնցից յուրաքանչյուրը գրեթե 1 սմ. երկարությամբ: Տեղեկանալով այս մասին` ավելի քան 7 հազար բնակիչ այցելեց տաճար այդ հրաշքին ականտես լինելու նպատակով: Իսկ դա հասկանալի է, քանի որ ուդումբարան ոչ հաճախ է ծաղկում:

2010թ-ին չինական ԶԼՄ-ները հայտնեցին ծաղկի հայտնվելու մասին` այն երկնային անվանելով: Իսկ դա բավական անսովոր է չինական ԶԼՄ-ների համար, քանի որ չինական կոմունիստական ռեժիմը պաշտոնապես հավատարիմ է աթեիզմի տեսությանը և հազիվ թե հավատում է Երկիր մեծ հոգևոր առաջնորդի գալստին: Այդ թեմայի վերաբերյալ պետական ԶԼՄ-ներում բոլոր հոդվածներն ամբողջովին հեռացվեցին իրենց հրապարակումից հետո, սակայն դրանք հասցրել էին տարածվել համացանցում:

ուդումբարա

ուդումբարա

Բուդդայական լեգենդի համաձայն` ուդումբարան ազդարարում է Սուրբ արքայի գալուստը, որը պտտում է անիվը, որն աշխարհում շտկում է դհարման: Նա կընդունի ցանկացած կրոնական պատկանելիության մարդու` գթասրտությամբ փրկություն առաջարկելով բոլորին:

“Հույլինի հնչյունաբանության և մեկնաբանության” վերաբերյալ բուդդայական տեքստերի 8-րդ հատորում նշված է. “Ուդումբարա ծաղիկը գերբնական ուժերի ծնունդ է խորհրդանշում, այն երկնային ծաղիկ է և գոյություն չունի երկրային կյանքում: Իսկ երբ Ոսկե անիվով թագավորը ժամանի մարդկային աշխարհ, նրա մեծ առաքինության և օրհնության շնորհիվ կծաղկի ուրդումբարա ծաղիկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: