Հայերեն   English   Русский  

Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք չէ քաղաքականացնել. Սերժ Թանկյան


  
դիտումներ: 608

Հեղինակավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շարունակում է հետևել Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նա անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի նոր զարգացումներին և դրանց արձագանքներին աշխարհում:

«Կարծես թե ոստիկանության կողմից ջրցաններով ու մարդկանց՝ այդ թվում լրագրողների, ծեծելով իրականացված բիրտ ճնշումը կանխատեսելիորեն այսօր ավելի շատ մարդկանց է հանել Երևանի փողոցներ: Դա խաղաղ նստացույց էր և ոստիկանությունը իրավունք ուներ ցրել ցույցը և ձերբակալել մարդկանց` առանց անհարկի ուժի կիրառման: Իրավիճակը չպետք է քաղաքականացվի օտար ԶԼՄ-ների կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի ազգաբնակչության մի մեծ սեգմենտի էնդեմիկ տնտեսական մարգինալցմանը ոչ քաղաքական արձագանք է: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի` բարելավելու համար իր քաղաքացիների տնտեսական զրկանքները և արձագանքի այս ու այլ մտահոգությունների», - գրել է Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: