Հայերեն   English   Русский  

Ցուցարարները «Սանիթեք» ընկերությանը վերադարձրին 20 աղբաման


  
դիտումներ: 944

Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պահանջում է վերադարձնել իրենց սեփականությունը հանդիսացող գույքը՝ աղբամանները:

Նշենք, որ դրանց միջոցով Բաղրամյան պողոտայում ակտիվիստները բարիկադներ են կառուցել:

«Ամբողջ քաղաքը աղբի մեջ կորած է, մենք պետք է աղբահանություն իրականացնենք: Մենք հասկանում ենք, որ դուք ձեր անվտանգությունն ենք ապահովում, բայց դա մեր սեփականությունն է և դրանք թանկարժեք աղբամաններ են, որոնք պետք է վերադարձնել իրենց համապատասխան տեղերը»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

«Այսօր մեր քաղաքն աղբի մեջ կորել է, ինչը չենք կարող թույլ տալ. աղբամանները, որոնք օգտագործվել են բարիկադներ կառուցելու համար, պետք է տանենք, դրանք Sanitek ընկերության սեփականությունն են

Ցուցարարներն ընկերության ներկայացուցչի հետ փոխհամաձայնության եկան՝ կվերադարձնեն մոտ 20 աղբաման, որոնք օգտագործված չեն Բաղրամյանի հիմնական բարիկադների համար»,- հայտարարեցին ցուցարարները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: