Հայերեն   English   Русский  

Թուրք քանդակագործ Այամն առաջինն է սեղմել սիմպոզիումում Գրան Պրին նվաճած հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ձեռքը


  
դիտումներ: 1146

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Իսպանիայի Սալամանկա քաղաքում մասնակցել է քանդակագործների համաշխարհային սիմպոզիումին` արժանանալով հատուկ մրցանակի` Գրան պրիի:

Միջազգային սիմպոզիումին հրավիրված են եղել աշխարհի տարբեր երկրների տասը լավագույն քանդակագործներ, այդ թվում իսպանացի Պաբլո Սերանոն, քանդակի վարպետներ Գերմանիայից, Թուրքիայից, Եգիպտոսից: Պորտուգալիայի սահմանին Իսպանիայի հյուսիսային հատվածում գտնվող լեռնոտ քաղաքը հայտնի է բաց մոխրագույն քարով, որից էլ արվեստագետները ստացել են տարատեսական քանդակներ: «Իսպանացիներն այնտեղ հրաշք քար ունեն, ինչպես Հայաստանում բազալտն է, Ղարաբաղում մարմարն է, կամ իտալական Կարարայում մարմարն է, իրենց մոտ էլ այդ մոխրագույն քարն է:

հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյան

Տեղում քանդակեցի մի կոմպոզիցիա` առանց իմանալու, որ իրենց դրոշի վրա ցուլի գլուխ կա: Ցուլն իրենց համար ուժի խորհրդանիշն է: Ես պատահականորեն քանդակեցի Եվրոպայի առևանգումը, երբ ցուլը փախցնում է Աստվածուհուն»,-նշում է Լևոն Թոքմաջյանը: Ստեղծագործությունը տեսնելուց հետո Սալամանկայի քաղաքապետն իր մոտ է հրավիրում հայ քանդակագործին և նշում, որ հենց նրա կոմպոզիցիան է տեղադրվելու քաղաքի կենտրոնական հրապարկներից մեկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: