Հայերեն   English   Русский  

​Քրդերին հաջողվել է Քոբանի քաղաքում կրկին վերահսկողություն հաստատել


  
դիտումներ: 802

Քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներին հաջողվել է վերադարձնել սիրիական Քոբանի քաղաքի վերահսկողությունը, որն ավելի վաղ գրավվել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից: Այդ մասին համապատասխան հաղորդագրությունը տարածվել է Agence France-Presse լրատվական գործակալության թվիթերյան էջի կողմից: Գրում է Gazeta.ru-ն:

Լրագրողներին այդ մասին հայտնել են ակտիվիստները և Սիրիայում մարդու իրավունքների հարցերով զբաղվող դիտորդական խորհրդի ներկայացուցիչները:

Ահաբեկիչները հունիսի 25-ին Սիրիայի Քոբանի քաղաքի վրա իրականացրած հարձակումը սկսել էին թուրքական սահմանաից ոչ մեծ հեռավորության վրա:

Մեկ օր անց ահաբեկիչները Քոբանիում 146 խաղաղ բնակչի էին սպանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: