Հայերեն   English   Русский  

Մահացել է Գագիկ Հովհաննիսյանը


  
դիտումներ: 1233

Շախմատային աշխարհն այսօր ստացել է շատ ցավալի լուր: 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, որն այս օրերին գտնվում էր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում:

Ստորև ներկայացնում ենք Գագիկ Հովհաննիսյանի կենսագրությունը՝

Ծնվել է 1947 թ. ապրիլի 21-ին, Երեւանում:
1968-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971-ին` ԵՊՀ-ի ասպիրանտուրան` «ժուռնալիստիկա» մասնագիտությամբ:

«Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (1972 թ.-ից)

Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան (1972 թ.-ից)

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գխավոր քարտուղար (1970 թ.-ից)

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) եվրոպական 5-րդ գոտու նախագահ (1994-2010)

ՖԻԴԵ-ի լրագրության եւ վիճակագրության հանձնաժողովի (ՉԻՊՍ) նախագահ (1995-2002 թթ., 2007-2009 թթ.)

ՖԻԴԵ-ի զանգվածային լրատվամիջոցների ծրագրի ղեկավար (2009 թ-ից):

Աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն (1998-99 թթ.):

ՖԻԴԵ-ի վարպետ (1999 թ.-ից)

Շախմատի միջազգային կազմակերպիչ (1996 թ.-ից)

Շախմատային «Օսկարի» դափնեկիր (1996 թ.)

ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» դափնեկիր (1999 թ.)

ՖԻԴԵ-ի «Ոսկե նշանի» դափնեկիր (2007 թ.)

Դասավանդում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (1971 թ.-ից), դոցենտ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2012 թ.)

Պարգեւատրվել է Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով (2012 թ.), ԵՊՀ-ի ոսկե մեդալով (2010 թ.), Գրիբոյեդովի մեդալով (2010 թ.), Երեւանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակով (2005 թ.):

Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով հրատարակված շախմատային 51 գրքերի հեղինակ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին տեղեկություններ` ավելի ուշ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: