Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերի լուծումը կախված է նույն կենտրոնից. Թայիփ Էրդողան
դիտումներ: 1130
Էրդողանը, նշելով, որ Թուրքիա և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հարցերի լուծումը կախված է միևնույն կենտրոնից, ասել է. «Եթե հայ-ադրբեջանական հարցը լուծվի, ապա կլուծվի նաև հայ-թուրքական խնդիրը, սակայն քանի դեռ այդ հարցը չի լուծվել Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրն էլ նույն կերպ կշարունակվի: Այս մասին նախկինում ևս ասվել է: Այս հարցում մեր դիրքորոշումը այսուհետ ևս կշարունակվի նույնպիսի վճռականությամբ»: Էրդողանը նշել է նաև, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն փոխզիջման ճանապարհով: