Հայերեն   English   Русский  

​Վերջին 3 տարում Ֆրանսիայից 40 իմամ է արտաքսվել ատելություն քարոզելու մեղադրանքով


  
դիտումներ: 538

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը, Լիոնի մերձակայքում գազի վերարտադրությամբ զբաղվող գործարանում տեղի ունեցած ահաբեկչության առիթով հայտնել է, որ վերջին 3 տարում երկրից 40 իմամ է արտաքսվել: Այս իմամներին մեղադրել են ատելություն քարոզելու մեջ:

Նա նշել է, որ իմամների արտաքսումը սկսվել է 2012 թվականին և մեծամասամբ համընկել նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարման ժամանակաշրջանի հետ: Այս տարի դիտարկվում է 22 իմամի արտաքսման գործ:

«Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության նախագահ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ահաբեկչություններից խուսափելու համար անհրաժեշտ է փակել սալաֆիների մզկիթները, ինչպես նաև մյուս մզկիթները, եթե այնտեղ ատելություն են քարոզում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: