Հայերեն   English   Русский  

Քրիս Բրաունը դստեր խնամակալության հարցով դատական հայց է ներկայացրել


  
դիտումներ: 463

Քրիս Բրաունը դատական հայց է ներկայացրել իր դստեր Ռոյալթիի նկատմամբ հայրության հաստատման համար: Երգիչը երեխայի խնամակալության հարցով դատական հայցը ներկայցրել է իր դստեր մոր՝ Նիա Գուզմանի դեմ:

Քրիսը պնդում է, որ Նիան արգելել է իրեն տեսնել իր դստերը: Նա դատարանին խնդրում է հստակ կանոններ սահմանել խնամակալության հարցում: Նա ցանակնում է նաև, որ դատարանը երեխայի խնամքի համար ֆինանսական կարգավորումներ հաստատի, քանի որ Նիան երեխայի խնամակալության համար յուրաքանչյուր ամիս պահանջում է 15,000 դոլար, ինչը ավելին է նախկինում իր վճարած 2,500 դոլարից:

Երգիչը Նիայի հետ վեճերի մեջ էր նաև Ռոյալթիի ծննդյան վկայակի հարցով: Մարտին պարզվել էր, որ Քրիսը և Նիան երեխա ունեն: Սակայն մինչ այդ Նիան Ռոյալթիին խնամել էր իր ընկերոջ՝ Բրազիլ Ռիսլինգի հետ: Ռոյալթիի ծննդյան վկայականում Բրազիլը նշված է որպես նրա հայր: Քրիսը պահանջում է, որ երեխայի ծննդյան վկայականը փոխվի, որտեղ իր անունը նշված կլինի որպես երեխայի հայր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: