Հայերեն   English   Русский  

Պաղեստինի իշխանությունները Համասի 100 անդամի են ձերբակալել


  
դիտումներ: 612

Պաղեստինի իշխանությունները Արևմտյան ափին Համասի 100 անդամի են ձերբակալել:

Սա 2007թ-ից ի վեր, երբ պաղեստինցիները բաժանվեցին Համասի կողմից նախագահ Մահմուդ Աբասին հավատարիմ ուժերի` Գազայից դուրս հանվելուց հետո, ամենամեծաքանակ մասսայական ձերբակալությունն էր մեկ գիշերվա ընթացքում:

Համասի ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալությունները նպատակ ունեին կանգնեցնել Իսրայելի դեմ Պաղեստինի հարձակումների նոր ալիքը:

Նա Պաղեստինի անվտանգության ուժերին մեղադրել է Իսրայելի համար աշխատելու մեջ, որի պատասխանատուն անձամբ Աբասն է՝ ավելացնելով, որ Համասը կշարունակի Իսրայելի դեմ հարձակումները Արևմտյան ափին:

Պաղեստինի իշխանությունը կատարվածին դեռևս մեկնաբանություններ չի արել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: