Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի ԱԱԳ-ն գաղտնալսել է Անգելա Մերկելի անձնական հեռախոսահամարը. WikiLeaks


  
դիտումներ: 794

ԱՄՆ-ի ԱԱԳ-ն Գերմանիայում գաղտնալսել է բարձրաստաիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների հեռախոսահամարները, որոնց թվում նաև երկրի կանցլեր Անգելա Մերկելի անձնական հեռախոսահամարը: Այդ մասին տեղեկացվել է սկանդալային WikiLeaks կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ ծառայությունը գառտնալսել է 56 պաշտոնյաների հեռախոսահամարներ:

Մասնավորապես գաղտնալսվել են երկրի ֆինանսական, տնտեսական, արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով պատասխանատու ղեկավար կազմի և խորհրդականների, ինչպես նաև հետախուզական ծառայության գործունեությունը համակարգող անձանց բանակցությւոնները:

Բացի այդ հրապարակվել են հենց Անգելա Մերկելի բանակցությունների 3 վերծանումները, որոնք գաղտնալսվել են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից:

Հաղորդվել է, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Գերհարդ Շրյոդերի և Հելմուտ Կոլի ենթակաների հեռախոսները, որոնք նախկինում ևս զբաղեցրել են Գերմանիայի կանցլերի պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: