Հայերեն   English   Русский  

​Երգչուհի Ռիտա Օրան Կոսովոյի պատվավոր դեսպան է դարձել (Լուսանկարներ)


  
դիտումներ: 990

Երգչուհի Ռիտա Օրան հերթական անգամ լրացրել է իր մրցանակների և տիտղոսների շարքը: Այսուհետև երգչուհին Կոսովոյի Հանրապետության պատվավոր դեսպան է համարվում: Այդ տիտղոսին երգչուհին արժանացել է երկրի նախագահ Ատիֆետե Յահյագան կողմից Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Գրում է Popcornnews.ru-ն:

Քչերը գիտեն, որ Ռիտա Օրան արմատներով Կոսովոյից է: Թեև 24-ամյա երգչուհին ծնողների հետ Մեծ Բրիտանիա տեղափոխվել է գրեթե 1 տարեկան հասակում, սակայն երբևէ չի մոռացել իր արմատների մասին: Նա մշտապես աջակցություն է ցուցաբերում տեղի գեղարվեստական ցուցահանդեսներին և անգամ իր Shine Ya Light երգի տեսահոլովակը նկարահանել է Կոսովոյում:

“Ես ուղղակի ապշած եմ: Ես հազիվ եմ զսպում արցունքներս: Դա այնպիսի անհավանական հաճոյախոսություն է ինձ համար: Երբևէ նման բան չեմ ակնկալել: Ես ընդամենը ցանկացել են երաժիշտ դառնալ: Սակայն ես ընդունում եմ այդ դերը և կփորձեմ որևէ բանի հասնել մեր սերնդի համար: Ես ցանկանում եմ մեզ միավորել ամբողջ աշխարհի հետ: Եվ ուղղակի ցանկանում եմ, որպեսզի երիտասարդությունը հասկանա, որ ամեն ինչ իր ձեռքերում", - հայտարարել է երգչուհին:

Рита Ора и посол Косово в Великобритании

Рита Ора

президент Косово Атифете Яхьяга

президент Косово Атифете Яхьяга





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: