Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային
դիտումներ: 530
«Ադրբեջանի համար ճիշտ որոշում կլինի ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային և բոլոր մյուս լրագրողներին, ինչը կնպաստի միջազգային իմիջի բարելավմանը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Նինա Օգնյանովան:
Հայտարարությունում հիշեցվում է, որ Ադրբեջանում ճաղերի հետևում կա առնվազն 7 լրագրող և բլոգեր, որոնց միջազգային կազմակերպությունները ճանաչում են որպես քաղբանտարկյալ՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Ինչ վերաբերում է կոնկրետ Խադիջային, ապա նա դատապարտվել է կեղծ մեղադրանքներով: