Միամյա գեղեցիկ ծաղիկներ
Միամյա ծաղիկների նախընտրելի ծաղկաթմբերը
Միամյա ծաղիկների շնորհիվ այգում կարելի է իսկական շքեղ բնապատկեր ստանալ: Հաճախ միամյա ծաղիկներից գեղեցիկ ծաղկանոցներ և մոդուլային ծաղկաթմբեր են ձևավորում: Նման ծաղկաթմբերի գլխավոր առավելությունը նրանց տեղաշարժելու հնարավորությունն է, քանի որ կոնտեյներները կարելի է լուսավոր որևէ վայր տեղափոխել` հանգստի համար հրապարակը ծաղիկներով զարդարելով կամ դրանցով այգու այլ հատվածներ զարդարելով:
Բույսեր ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել
Միամյա ծաղիկներ ընտրելիս հարկավոր է մի շարք գործոններ հաշվի առնել:
Ծաղկման շրջան
Այգու բոլոր միամյա ծաղիկները հայտնի են իրենց երկարաժամկետ ծաղկելու ունակությամբ, սակայն դրանցից որոշները շուտ են ծաղկում, իսկ մյուսներն` ավելի ուշ: Գարնանը ծաղկող միամյա ծաղիկներից կարելի է առանձնացնել խորդենուն, բեգոնիային և ծխածաղկին: Իսկ արդեն հունիս ամսին կծաղկեն ցինածաղիկը, վաղենակը, նարգիզը և կապույտ տերեփուկը: Իսկ մինչև ուշ աշուն ծաղկանոցի զարդ կարող են դառնալ աստրածաղիկը, լավատերան, շանբերանը:
Բույսը տնկելու վայրը
Նախապարտեզի համար գերազանց կլինեն ոչ շատ բարձր և գունագեղ թավշածաղիկները, ջրկոտեմները և կապույտ տերեփուկները: Ցանկապատը կամ պատը տպավորիչ կերպով կարող են զարդարվել բուրավետ ոլոռով, իպոմեայով կամ թափվող լոբիով: Կոնտեյներներում տնկելու համար գերազանց կլինեն խորդենին, բեգոնիան և ծխածաղիկը:
Գունային պալիտրան
Այգու համար գեղեցիկ միամյա ծաղիկներ ընտրելով` յուրաքանչյուր այգեպան հիասքանչ հնարավորություն է ստանում իր հողատարածքը ցանկալի գույնով “ներկելու” համար: Միամյա ծաղիկներն արև սիրող բույսեր են: Իրենց ամբողջ գեղեցկությամբ դրանք արտացոլվում են միայն հարուստ, բավականաչափ խոնավեցված և արևի շողերով լավ լուսավորված հողատարածքներում:
Գեղեցիկ ծաղկող ցածրահասակ միամյա ծաղիկներ
Ցածրահասակ միամյա ծաղիկները, որոնց բարձրությունը չի գերազանցում 30սմ.-ը, իրենց բարձրահասակ հարևանների կողքին մշտապես առավել շքեղ տեսք են ունենում: Միամյա ծաղիկների ծավալուն ընտանիքում առկա են անգամ արագ աճող լիանաներ, որոնք կարող են ընդամենը 3-4 ամիսների ընթացքում զարդարել անհրապույր պատերը, շենքերը, ցանկապատերը և այլն:
Միամյա ծաղիկները հողատարածքները զարդարելու և կանաչապատելու համար ունիվերսալ բույսեր են: Անգամ կտրելուց հետո իրենց դեկորատիվությունը չեն կորցնում բրիզները, խոզանուկները և այլն: