Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեցին ՀՀ զինանշանի, դրոշի և օրհներգի փոփոխման հարցը
“Հանրային խորհրդի խնդիրը ՀՀ խորհրդանիշների՝ օրհներգի ու զինանշանի փոփոխման անհրաժեշտության արձանագրումն է”,-իր խոսքում նշեց Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը: Խոսելով զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին՝ Գագիկ Մանասյանը նշեց,- “չեմ կարող ասել զինանշանը փոխելու անհրաժեշտություն կա, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ կա անհրաժեշտություն ուղղելու այն բազում սխալները, որ ակնհայտ երևում են զինանշանի վրա”:
Մանասյանի խոսքերով սխալները թվով 32-ն են՝ գծագրական, պատկերային
և այլն:
Քննարկման ժամանակ ներկաները փորձում էին ոչ այնքան կարծիքներ
հնչեցնել խորհրդանիշների ինչպիսին լինելու վերաբերյալ, այլ միաձայն ընդգծում էին սխալները շտկելու
անհրաժեշտությունը:
Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ կարծում է, որ զինանշանը պիտի
մարդու մեջ հայրենասիրական ոգի արթնացնի, այլ կերպ՝ զինանշանը “անկախ պետության վիտրինան
է",-նշեց Իգիթյանը: Մենք այն ենք, ինչ մեր զինանշանը: Այս զինանշանը, սակայն, ըստ նրա,
այդ գործառույթը չի կատարում:
Նիստի մասնակիցները կարծիք հայտնեցին նաև, որ դրոշի պատկերումը
երեք գույնով բնորոշ է Արևմուտքին, պետք է անպայման փոխել, ընգծել մեր արժեքավոր մշակույթը:
Հատուկ ընդգծվեց հատկապես հայ ականավոր կոմպոզիտորների, հատկապես՝
Արամ Խաչատրյանի ստեղծած ժառանգությունը, առաջարկվեց նրա կամ այլ հայ կամպոզիտորների
գործերից մեկը վերածել օրհներգի: Իսկ օրհներգը պետք է փոխել նախևառաջ նրա համար, որ
այն պարզապես մերը չէ, օտար է:
Հնչեց նաև այն կարծիքը, որ մենք, իհարկե, չպիտի վերածվենք
պետության, որ ամեն օր խորհրդանիշներ է փոխում, սակայն մեր զինանշանը համահայկական
ողջ ուժը չի ներկայացնում:
Վերջում պետք է փաստել,
որ նիստի մասնակցիները քվեարկեցին օրհներգը փոխելուն, իսկ զինանշանը՝ փոխելուն կամ
դրանում առկա սխալները վերացնելուն կողմ:
Իսկ դրոշի մասին հարցն առանձին մանրամասն քննարկման կենթարկվի
Հանրային Խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հետագա նիստերում: