Հայերեն   English   Русский  

Այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա»-ն ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից


  
դիտումներ: 1206

«East Prospect Faund»-ը և «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է 68.600.000 (վաթսուն ութ միլլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի:

Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը և մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից և ֆինանսական այլ և այլ ռիսկային իրավիճակներից:

Որպես հավելում նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: