Հայերեն   English   Русский  

Հարգելի ղեկավարներ, չեղավ չէ' ...


  
դիտումներ: 457

Այսօր`17.08.2015թ., գործակարգավարական (աշխատանքային) խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսեց հանգստյան օրերին իր կատարած շրջայցերի մասին, շեշտելով հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղբահանության անբավարար վիճակը և ասաց , որ հանգստյան օրերին` հատկապես երեկոյան ժամերին, Մալաթյա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ:

Մալաթիա- Սեբաստիան վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, չեղավ չէ ...

Փաստորեն, նախորդ գործակարգավարականի ժամանակ Ձեզ ուղղված պարոն Արեյանի հորդորները` ավելի արդյունավետ իրականացնել շրջանների կառավարումը, ոչ մի արժեք չունեցա՞վ:

Քանի որ նման <ամոթանքներ> տրվում են ամեն երկուշաբթի, ապա կարելի է եզրակացնել, որ <ամոթանքը> չի գործում, անհրաժեշտ է նրանց աշխատեցնելու նոր հնարներ գտնել:

Գագիկ Բաղդասարյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության ղեկավար





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: