Էլինա Դանիելյանն ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացված «Գրան պրի» մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, հանդես գալով սև խաղքարեով, զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուին:
Դանիելյանը հավաքած 5 միավորով գրավեց 8-րդ տեղը: 1-2-րդ տեղերը բաժանեցին չինուհիներ Հոու Հիֆանը և Յու Վենջունը` 8,5-ական միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Վենջունը: