Հայերեն   English   Русский  

Լինդսի Լոհանի նախկին վարորդը դատի է տվել դերասանուհուն


  
դիտումներ: 470

Կարծես Լինդսի Լոհանը կյանք չունի առանց սկանդալների: Դերասանուհու անվան յուրաքանչյուր հիշտակումը ԶԼՄ-ներում որևէ նոր սկանդալի հետ է կապված: Այս անգամ դերասանուհուն դատի է տվել նրա նախկին վարորդը: Գրում է Spletnik.ru.-ն:

Երիտասարդ վարորդի խոսքով՝ Լոհանն իրեն խոշոր գումար է պարտք:

29-ամյա Էդսոն Ռիչչին մի քանի տարի առաջ աշխատել է որպես դերասանուհու անձնական վարորդ: Իսկ այժմ դատական հայց է ներկայացրել Լոհանի դեմ: Դրա պատճառն այն է, որ Լոհանը Ռիչչիին 28 հազար դոլար է պարտք:

Վարորդի խոսքով՝ ինքը մի քանի անգամ վճարել է դերասանուհու հյուրանոցային համարների, ավիատոմսերի համար, իսկ դերասանուհին չի վերադարձրել այդ գումարները:

Իդեպ դա նման առաջին սկանդալը չէ դերասանուհու կողմից չվճարված հաշիվների հետ կապված: Դերասանուհին հրաժարվել է փակել ռեստորանային հաշիվը և անգամ աշխատանքից հեռացրել է իր փաստաբանին, որին 300 հազար դոլար է պարտք եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: