Հայերեն   English   Русский  

Արման Դարչինյանը՝ բրոնզե մեդալակիր


  
դիտումներ: 1073

Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արմանի մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Կիսաեզրափակչում ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին: Ցավոք չարաբաստիկ համակարգիչը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը: Նախ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացավ բրոնզե մեդալի, ապա Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Արման Դարչինյանը բրոնզե մեդալի արժանացավ Կադիրովի անվան միջազգային մրցաշարում: Օգոստոս ամսվա հաղթարշավը կարող են զարգացնել մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին:


Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: