Հայերեն   English   Русский  

Միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի,Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գները


  
դիտումներ: 670

Կաթի գների վերաբերյալ

Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։

Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։

Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, և ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել։

ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ։

դրամ/կգ

15/06/201415/06/2015%
Բելգիա201144-28.4
Բուլղարիա189133-29.6
Դանիա229165-27.9
Լատվիա162112-30.9
Ֆրանիսա201165-17.9
Գերմանիա206154-25.2
Լատվիա162112-30.9
Լիտվա145112-22.8
Էստոնիա178133-25.3
Լեհաստան178144-19.1
Նիդերլանդներ234160-31.6
Ռումինիա162112-30.9
Ռուսաստան232168-27.5
Բելառուս135121-10.3
Ղազախստան171147-14
Ղրղզստան122118-3.2
Թուրքիա153138-9.8

Ինչպես երևում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչև 30.9%։ Աղյուսակում նշված ԵՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ։ Այսպիսով աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ:

Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով։ Նմանատիպ իրավիճակ է նաև կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ։

Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա։ ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են։ ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ։ ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ:

Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում նույն պես նկատվում է կաթի գների անկում։ Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8% և կազմել է 138 դրամ/կգ։

Պանրի գների վերաբերյալ

Չեդդեր տեսակի պանրի գները նույն պես նվազել են։ Նվազման պատճառներից մեկը հադիսանում է կաթի գների անկումը համաշխարհային շուկայում։

Ցորենի գների վերաբերյալ

Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն. տոննա ցորեն։

Ցորենի գները միջազգային շուկաներում համաձայն INDEXMUNDI-ի տվյալների։

*INDEXMUNDI-ի տվյալները կազմված են Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա։

Ինչպես երևում է գծապատկերից մեկ տարվա ընթացքում գրանցվել է ցորենի գների անկում։ Մեկ տարվա ընթացքում ցորենի գինը նվազել է շուրջ 14.5%։ 2015թ. հունվար ամսից սկսած ցորենի գնի նվազման պատճառ են հանդիսացել մի շարք կազմակերպությունների կողմից բարձ բերքի վերաբերյալ կատարած կանխատեսումները։

Ռուսաստանի հարավային հատվածում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11.1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ. աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ. մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77748 դրամ (1 ռուբլին = է 6.82 դրամ)։

Աշխարհում ցորենի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում 2014թ. համեմատ 2015թ. նույնպես գրանցվել է գների անկում։


CBOT Չիկագո և LIFFE Լոնդոն բորսաներում ցորենի գների դրամային արտահայտությամբ գնաճը պայմանավորված է փոխարծեքի տատանումից։ Միջազգային բորսաներում ապագայում արձանագրվող գների վրա անմիջական ազդեծությունն ունեն նաև մի շարք հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի ՊԳԿ, USDAև այլն) 2016թ. համար կատարված կանխատեսումները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: