Հայերեն   English   Русский  

​Օրացույցի այս օրը.Գրագիտության միջազգային օրը


  
դիտումներ: 1133

Այսօր Գրագիտության միջազգային օրն է, որը 1966-ին սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն`“Կրթության նախարարների` անգրագիտության վերացմանը նվիրված համաժողովի” ժամանակ, որը տեղի է ունեցել 1965-ին, Թեհրանում:

Օրվա գլխավոր նպատակն է` ակտիվացնել հասարակության ջանքերը գրագիտության տարածման նպատակով:

Աշխարհում շուրջ 4 մլրդ գրագետ մարդ է հաշվվում: Սակայն, ավելի քան 860 մեծահասակ դեռևս անգրագետ է, իսկ ավելի քան 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Անթիվ մարդիկ էլ` երեխաներ, երիտասարդներ ու մեծահասակներ, ովքեր տարբեր ուսումնական ծրագրերում են ներգրավված, չեն համապատասխանում այն մակարդակին, որ գրագետ համարվեն այսօր:

Ամեն տարի այս օրը նվիրված է որոշակի թեմաների, օրինակ “Գրագիտության նշանակությունը կանանց համար”, “Գրագիտությունն անձնական հնարավորություններն է ընդլայնում”:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: