Հայերեն   English   Русский  

Լևոն Ջուլֆալակյանը ամբողջական կազմ է հայտավորել օլիմպիական վարկանիշ տվող աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 765

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք ըմբշամարտի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես կգա 7 մարզիկով:

Իսկ ահա հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամբողջական կազմ է հայտավորել օլիմպիական վարկանիշ տվող աշխարհի առաջնությունում՝ թիմում նույնիսկ ընդգրկելով բոլորովին վերջերս ավարտված երիտասարդների աշխարհի առաջնությունում աննախադեպ հաջողության հասած, բրոնզե մեդալի արժանացած, գյումրեցի գերծանր քաշային Էդգար Խաչատրյանին:

Հարկ է նշել, որ Էդգարը ընդամենը կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում:

Էդգարից բացի թիմում տեղ են գտել հետևյալ ըմբիշները. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66 կգ՝ Միհրան Հարությունյան, 71 կգ՝ Վարշամ Բորանյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ՝ Էդուարդ Սարգսյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: