Հայերեն   English   Русский  

​ՀԱԿ-ը, ‘’Ժառանգությունն’’ ու ԲՀԿ-ն ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ չեն ունենա


  
դիտումներ: 1254

ՀԱԿ-ը, ‘’Ժառանգությունն’’ ու ԲՀԿ-ն այսօր Ազգային Ժողովի նիստում պաշտոնապես հրաժարվեցին ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում մեկական ներկայացուցիչ ունենալու իրենց հնարավորությունից: Որոշման մասին նիստում հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Որոշման պատճառն այն է, որ հաշվիչ հանձնաժողովում բազմակարծություն չկա, դոմինանտ է իշխող ՀՀԿ-ի տեսակետը, ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն պիտի ունենա յոթ անդամ, մյուս խմբակցությունները` մեկական, երկու անդամ ունենալու հնարավորություն է տրվում միայն ԲՀԿ-ին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց խմբակցությունների ներկայացուցիչների բերած փաստարկին, թե բազմակարծություն չկա: Ըստ նրա՝ դա փաստարկ չէ, այլ կարծիք. ‘’Ուզում եմ մատնանշել, որ ձեր ասածում չկային փաստարկներ, ուստի կորակեի դա որպես ձեր անձնական կարծիքը: Բոլոր ժողովրդավարական երկրների պառլամենտներում էլ դոմինանտը մեծամասնությունն է’’:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: