Հայերեն   English   Русский  

​Կիևի ոստիկանությունը ռադայի շենքի ականապատման մասին հաղորդագրություն է ստացել


  
դիտումներ: 703

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Կիևի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որի համաձայն` Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքն ականապատված է: Գրում է Gazeta.ru-ն:

“Կիևում անհայտ անձը հայտնել է մայրաքաղաքի ադմինիստրատիվ շենքի ականապատման մասին”, - հայտնել են ՆԳՆ-ից:

Իրավապահ մարմինները ստուգում են, թե արդյոք ռադայի շենքի ականապատման վերաբերյալ տեղեկությունը համպատասխանում է իրականությանը:

Ավելի վաղ Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 130 մարդ էր հոսպիտալացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: