Հայերեն   English   Русский  

Հարթ որովայն՝ առանց ջանքերի


9 միջոց


  
դիտումներ: 5991

Ոճաբաններն ասում են՝ ժամանակակից ջինսեր ու երեկոյան տոպեր կարող են իրենց թույլ տալ հագնել միայն իդեալական կազմվածք ունեցողները: Առանց դիետաների ու հատուկ վարժությունների էլ է հնարավոր ցանկալի արդյունքի հասնել: ELLE ամսագիրը առանձնացրել է 9 փաստ, որը թույլ կա հասնել իդեալական որովայնի՝ առանց լրացուցիչ մեծ ջանքերի:

#2.Քայլեք տեմպով

Ովքեր ավելորդ քաշից ազատվելու միջոց են փնտրում, մոտաբոլիզմի մակարդակի բարձրացումը պետք է լինի նպատակ: Արագ նյութափոխանակության արդյունքում՝ կալորիայի դեֆիցիտ է առաջանում և օրգանիզմը սկսում է օգտագործել իր «պահուստները»՝ այրելով յուղերը: Դրան կնպաստի արաք քայլքը. սկսեք օրական 30 րոպե քայլելուց՝ ոչ թե սովորական ռիթմով, այլ մի փոքր արագացված:

հարթ որովայն

#3. Խմեք սառը ջուր

Մետաբոլիզմի արտադրման հարցում գլխավոր «շարժիչը», ինչպես գիտենք, ջուրն է: Այդ պատճառով սննդաբանները խորհուրդ են տալիս չարհամարհել այն: Եթե ջուրը սառն է, ապա օրգանիզմին ավելի շատ էներգիա պետք կլինի այն այրելու համար, հետևաբար նաև շատ կալորիա կկորցնի:

#4. Սնվեք գիտակցաբար

Օրգանիզմի համար մեծ փորձություն է չափից շատ ուտելը: Որովայնի հատվածում մի քանի ավելորդ սանտիմետրերից ազատվելու համար ուշարություն դարձրեք ոչ միայն սննդակարգին ու սննդի բաղադրությանը, այլ նաև սնունդն ընդունելու ձևին: Վաղուց հայտնի է, որ ուտել պետք է դանդաղ՝ լավ ծամելով (կուլ տալուց առաջ մոտ 10 անգամ), քանի որ ուտելուց 30 րոպե անց միայն կզգաք հագեցվածություն: Այսինքն, սեղանից պետք է վեր կանալ մի փոքր քաղցած. այդ զգացումը շուտով կանցնի է և արդյունքը կլինի 100%-անոց: Եթե սնունդը փոքր կտորներով ուտեք, հագենալու զգացումը շուտ կհայտնվի, իսկ եթե շեղվում եք, ֆիլմ դիտում և այլն, հակառակը՝ ուշ կհագենաք, հետևաբար՝ գիրանալուց էլ չեք խուսափի:


#5.
Շատ խմեք

Շատ խմեք, ցանկալի է ջուր կամ կիտրոնաջուր: Սկսեք օրական առնվազն 6 բաժակ ջուր կամ այլ ըմպելիքներ օգտագործել:


#6. Սննդակարգի մեջ պրոբիոտիկներ ներառեք

Պրոբիոտիկները՝«կենդանի կուլտուրաները», պատասխանատու են լավ մարսողության համար, օգնում են օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրեր ընդունել, դուրս բերել թույներն ու կանխարգելել ճարպի կուտակումը մարմնի անցանկալի հատվածներում: Օգտագործեք յոգուրտ՝ «ակտիվ կուլտուրաներով», փափուկ պանիր, կեֆիր, մարինացված վարունգ, թթու կաղամբ: Այս ամենը պրոբիոտիների բնական աղբյուր են:


#7. Մկաններն ակտիվ պահեք

Մկանային զանգվածների աճը մշտապես ուղեկցվում է կալորիաների կորստով: Բնավ պետք չէ օրերով մնալ մարզասրահներում, կարելի է ոտքերի համար վարժություններ կատարել կամ առավոտյան մարզման ժամանակ արտակորում անել: Որովայնի դեպքում շեշտը պետք է դնել իրանը ծնկներին մոտեցնելու վարժություններին:

հարթ որովայն

հարթ որովայն

9. Հանգստացեք

Երբ լարված ենք, հոգնած, մեր օրգանիզմը մեծացնում է սթրեսի հորմոնների և ստերոիդների քանակը, ինչը բացասական ազդեցություն է ունենում մարսողության վրա: Սթրեսի հորմոնը օրգանիզմին ուղարկում է հենց որովայնի հատվածում ճարպ կուտակելու ազդանշան, որպեսզի այն պաշտպանի ներքին օրգանները: Դրանից հնարավոր է ազատվել վարժությունների կամ սթրեսի մակարդակը նվազեցնելու միջոցով: Թողեք լարվածությունը, օրվա մեջ 20 րոպե հատկացրեք նրան, ինչն իսկապես ձեզ հանգստացնում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: