Հայերեն   English   Русский  

​ Սյունիքում օձ է հայտնաբերվել


  
դիտումներ: 1035

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղային փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 49 տանն օձ է նկատվել, բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 9 տանն օձ է նկատվել, բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: