Հայերեն   English   Русский  

Հայ շախմատիստները՝ Լևոն Արոնյանի գլխավորությամբ մեկնել են Բաքու


  
դիտումներ: 736

Հայաստանի շախմատային Ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Բաքու մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս անչափ կարևոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Այսօր կայանալիք 1-ին մրցափուլում միմյանց դեմ մրցելու են՝

Լևոն Արոնյան (2765) – Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453)

Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631) – Գաբրիել Սարգսյան (2673)

Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670) – Հրանտ Մելքումյան (2633)

Սամվել Տեր-Սահակյան (2601) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719)

Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը: Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սևյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: