Գյումրեցիները պաշարել էին ՙԶվարթնոց՚ օդանավակայանը
ՙԱնբացատրելի զգացողություններ են, երբ աշակերտդ ու որդին կանգնում է աշխարհի պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Ես շատ հպարտ եմ՚, - Լաս Վեգասում ունեցած իր զգացողությունների մասին ՙԱնկախի՚ հետ կիսվեց Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը: ՙԴա յուրատեսակ երջանիկ պահ է՚:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ առհասարակ, Արթուրի սպորտային կարիերան մեդալների պակաս չի ունեցել. 2009թ.- Աշխարհի երիտասարդների առաջնություն - 3-րդ տեղ,
Եվրոպայի երիտասարդների առաջնություն - 3-րդ տեղ,
2010թ.- Աշխարհի երիտասարդների առաջնություն - 1-ին տեղ,
Եվրոպայի երիտասարդների առաջնություն - 2-րդ տեղ,
2011թ.- Աշխարհի երիտասարդների առաջնություն - 2-րդ տեղ,
Եվրոպայի մեծահասակների առաջնություն - 1-ին տեղ,
2012թ.- Օլիմպիական խաղեր - 3-րդ տեղ,
Եվրոպայի մեծահասակների առաջնություն - 1-ին տեղ,
2013թ.- Աշխարհի մեծահասակների առաջնություն - 2-րդ տեղ,
Համաշխարհային ուսանողական խաղեր - 2-րդ տեղ,
Եվրոպայի մեծահասակների առաջնություն - 1-ին տեղ,
2014թ.- Աշխարհի մեծահասակների առաջնություն - 1-ին տեղ,
Եվրոպայի մեծահասակների առաջնություն - 1-ին տեղ,
2015թ. - Աշխարհի մեծահասակների առաջնություն - 1-ին տեղ:
Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն, գյումրեցի մարզիկն ընդամենը 23 տարեկան է: