ՀՅԴ-ն կլքի՞ քառյակը
Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ ՀՅԴ-ն պատրաստվում է լքել քառյակի ձևաչափը, քանի որ սահմանադրական բարեփոխումների շուրջ այդպես էլ քառյակում կոնսենսուսի չեն կարողանում գալ, Նաիրա Զոհրաբյանն այսպես պատասխանեց. ՛՛Ճիշտ կլինի այդ հարցին պատասխանի ՀՅԴ-ն: Բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ քառյակում ներկայացված այն ուժերը, որոնք գտնում են, որ այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, իրենց ծրագրերում փոփոխություն անեն: Ճիշտ կլինի բոլոր այդ հարցերի պատասխանները ստանալ քառյակի հանդիպումից հետո՛՛:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, Ժառանգությունից Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուսատամյանն ու Արծվիկ Մինասյանը: