Հայերեն   English   Русский  

Վարդան Պողոսյանը հնարավոր չի համարում սահմանադրական փոփոխությունների փաթեթը մաս առ մաս հանրաքվեի դնելը


  
դիտումներ: 616

ԱԺ-ն այօր շարունակում է քննարկել ՀՀ նախագահի կոմղից ԱԺ ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի փաթեթը: Հարցով զեկուցող, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն այսօր պատասխանեց պատգամավորներին հուզող հարցերին:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը հետաքրքրվեց`հնարավոր չէ արդյոք սահմանադրությունում փոփոխությունների նախագիծն ըստ բաժինների դնել հանրաքվեի:

Պողոսյանը նշեց, որ սահմանադրությունը միասնական փաստաթուղթ է և այն առանձին մասերով հանրաքվեի դնել չի կարելի: «Դա չի թույլատրում ոչ գործող օրենսդրությունը, ոչ էլ պարզ տրամաբանությունը: Սահմանադրությունը նորմերի ամբողջություն է, բաժինների մեջ կա օրգանական կապ, որը կխզվի, եթե մի բաժինն ընդունվի, մյուսը ոչ»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե որքանով է նպատակահարմար, որ նոր սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները պետք է կարգավորվեն հատուկ համաձայնագրով`Պողոսյանը նշեց, որ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել ու մտահոգություններ են հնչել, որ հատուկ համաձայնագրի իրավական կարգավիճակ գոնե այսօր օրենսդրությամբ գոյություն չունի: «Մինչև նախագիծը վերջնական քվեարկության դնելը այս հարցին Սահմանադրական հանձնաժողովը լուրջ անդրադարձ կունենա: Իմ կարծիքով կարելի է վերականգնել ներկայում գործող դրույթը»,- ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: