Հայերեն   English   Русский  

Ավարտվել է աշխարհի մինչև 20տ. պատանիների և աղջիկների առաջնությունը


  
դիտումներ: 499

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտվել է աշխարհի մինչև 20տ. պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես տեղեկացրել ենք, այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանը: Գրիգորյանը 13 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 15-րդ հորիզոնականը, իսկ Գաբոյանը՝ նույնքան միավորով գրավել է 10-րդ տեղը:

Սուսաննա Գաբոյանը ոչ միայն լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա, այլև իր անհատական վարկանիշը բարձրացրել միանգամից 67 միավորով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: