Հայերեն   English   Русский  

ՀՕՖ-ը Տավուշի եւս 6 դպրոցը ավելի լավ պայմաններով է զինել


  
դիտումներ: 478

Երեւան – Սեպտեմբերի 17-ին ու 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու հարակից սահմանամերձ գյուղերի դպրոցներում 3 մարզահրապարակ, 1 մարզադաշտ, երկու դասասենյակ պաշտոնապես հանձնվելու են աշակերտներին:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված կամ կառուցված, նոր գույքով հագեցած մարզահրապարակներն ու դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդի տարածաշրջանի ավելի քան 1000 դպրոցականի համար:

ՀՕՖ-ի ծրագրիշրջանակներում արդեն ավելի քան 10 դպրոց ու մանկապարտեզ է աջակցությունստացել:Այս տարի նրանց թիվը մեծանալու է արդենտեղ ունեցած աշխատանքների շնորհիվ:

Մասնավորապես, Բերդի թիվ1 դպրոցում վերանորոգվել ու նորովի կահավորվել է Ռազմագիտության դասասենյակը, որը անվանվել է ազատամարտիկ Վահան Բաղդասարյանի հիշատակին:Վահանը 10-րդ դասարանում զոհվել է հակառակորդի կրակից՝ պաշտպանական դիրքեր զինամթերք մատակարարելու ժամանակ:Նախկինում ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվել էր նաեւ դպրոցի մարզահրապարակն ու ֆիզկուլտուրայի դահլիճը: Դպրոցին տրամադրվել էր նաեւ անհրաժեշտ սպորտային գույք:

Մարզահրապարակ եւ սանհանգույց է կառուցվել նաեւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում: վերակառուցվել է Պառավաքար գյուղի մարզահրապարակը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել դպրոց խմելու ջրագիծ անցկացնելու համար:

Միանգամայն նոր մարզադաշտ է կառուցվելու խոտածածկով ապահովվել Բերդի ավագ դպրոցում: Քաղաքի թիվ 4-րդ դպրոցում վերանորոգվելու մասնակի կահավորվել է խոհանոցը, սեղանի թենիսի սենյակը: Կառուցվել է նոր սան. հանգույց:Գեղեցիկ, նոր ու հարմարավետ բասկետբոլի եւ ֆուտբոլի մարզադաշտ է կառուցվել Բերդի 3 դպրոցի աշակերտների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում նա եւ Այգեպար համայնքում, ինչի շնորհիվ սահմանամերձ գյուղի դպրոցականները կմարզվեն նոր խաղահրապարակում:

Թե՛Բերդքաղաքի, թե՛«ԱղքատությանհաղթահարումըՏավուշիմարզում» ծրագրումընդգրկվածգյուղերիկրթականորոշհաստատություններումդեռվերանորոգմանաշխատանքներենընթանում, որոնքկավարտվենտարեվերջին՝ համալրելովսահմանամերձմարզումգրանցածհաջողությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: