Հայերեն   English   Русский  

Հայաստանը հաստատում է «Եվրատեսիլ 2016»-ին իր մասնակցությունն ու հերքում Իվետա Մուկուչյանի թեկնածությունը


  
դիտումներ: 2299

Հանրային հեռուստաընկերությունը հաստատել է 10-րդ անգամ Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու իր որոշումը:

Այս մասին կարդում ենք եվրատեսիլյան անցուդարձի մասին հայտնի wiwibloggs կայքում:

««Եվրատեսիլ 2016-ին» Սիրուշոյի և Եվա Ռիվասի երկիրը կմասնակցի Շվեդիայում՝ Ստոկհոլմում անցկացվող մրցույթին»,-գրում է wiwibloggs-ը:

Սակայն կայքը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հերքել է հայկական շոու բիզնեսի աստղերից Իվետա Մուկուչյանի մասնակցության շուրջ բամբասանքները:

Գասպարյանը ավելացրել է, որ Հանրային Հեռուստաընկերությունն առայժմ կենտրոնացած է միայն «Մանկական Եվրատեսիլի» վրա: (Հայաստանը ներկայացնող Միկան իր երգը կհրապարակի հոկտեմբերի 6-ին)

«Երևում է՝ պետք է սպասել ու գուշակել»,-գրում է կայքն ու որպես հավանական թեկնածու նշում նաև Քրիստինե Պեպելյանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: