Հայերեն   English   Русский  

​Պենտագոնը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ի կողմից վերապատրաստում անցած սիրիացի ապստամբները դասալքվել են


  
դիտումներ: 488

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնն ամեն կերպ հերքում է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ սիրիական ընդդիմության ապստամբները, որոնք ԱՄՆ-ի կողմից վերապատրաստում էին անցել Թուրքիայի բազայում, սահմանը հատելուց հետո դասալքվել են: Գրում է Russian.rt.com-ը:

“Մենք կարծում ենք, որ այդ տեղեկությունները կեղծ են: Մենք տեղեկություն չունենք այն մասին, որ դասալքության վերաբերյալ հայտարարություննները որևէ չափով ճշմարտացի են”, - լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դևիսը:

Պենտագոնի ներկայացուցիչը հավաստիացրել է նաև, որ ահաբեկիչներին տրամադրված զինամթերքը նախկինի պես նրանց մոտ է գտնվում:

Դևիսի հայտարարության համաձայն` սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունն սիրիացի ընդդիմադիրների դասալքության վերաբերյալ տարածվում են “Ալ Քաիդայի” տեղական ստորաբաժանման` “Ֆրոն ան-Նուսրա” խմբավորման կողմից, որն ակտիվորեն փորձում է վարկաբեկել ԱՄՆ-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: