Իրավիճակը շարունակում է լարված մնալ,լրացված
դիտումներ: 1271
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Հակառակորդի կրակոցից զոհվել է Պառավաքար գյուղի բնակիչ, մոտ 70-ամյա Պայծառ Աղաջանյանը: Այս պահին ևս գնդակոծվում են սահմանամերձ գյուղերի տները, իսկ բնակիչները թաքնվել են նկուղներում: Պառավաքար գյուղի որոշ բնակիչներ այժմ գտնվում են իրենց այգիներում և կրակահերթերի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Նրանք գտնվում են թաքստոցներում: