Հայերեն   English   Русский  

​Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների եկամուտը գերազանցում է Էլիզաբեթ 2-ի կարողությունը


  
դիտումներ: 999

Վիկտորիա և Դևիդ Բեքհեմներին կարծես հաջողվում է կյանքում ամեն ինչի հասնել: Այս զույգն արդեն 16 տարի է միասին է և այդ տարիների ընթացքում նրանք հասցրել են 4 երեխա ունենալ, որի հետ զուգահեռ հաջող կարիերա են կառուցել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Գրում է Elle.ru-ն:

Զարմանալի չէ, որ ամենահաջող բրիտանացի զույգը ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս տւարիների ընթացքում շատ հարստացել է և նրանց կարողությունն անգամ գերազանցում է Էլիզաբեթ 2-րդ թագուհու կարողությանը:

Եթե փորձագետների տվյալները հավաստի են, ապա Մեծ Բրիտանիայի թագուհու կարողությունը 340 միլիոն ֆունտ ստերլինգ է կազմում և դա այն դեպքում, երբ “Բեքհեմ ապրանքանիշը”, որը ներառում է ընտանիքի բոլոր անդամներին ամենահամեստ հաշվարկներով վաստակել է գրեթե կես միլիարդ ֆունտ ստերլինգ:

Եկամուտների առյուծի բաժինը Վիկտորիայի բիզնեսին է, քանի որ աստղային ընտանիքը դիզայների անունը կրող ապրանքանիշի հագուտների վաճառքից միայն 2013թ. 30 միլիոն ֆունտ ստերլինգ է վաստակել: Եվ վերջապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ զույգի երկու որդիները մուտք են գործել մոդելային բիզնես, ապա դժվար չէ կռահել, որ նրանց ընտանիքի եկամուտները միայն աճելու են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: