Հայերեն   English   Русский  

Սմբուկը տապակելիս ինչպես խուսափել ձեթի մեծ ծավալից


Սմբուկի պատրաստման այլ խորամանկ հնարքներ


  
դիտումներ: 31881

Խոհանոցային խորամանկություններ, որոնք կօգնեն սմբուկից պատրաստված ուտեստները դարձնել իդեալական:

Սմբուկն ամառային ու աշնանային ուտեստների անբաժանելի բանջարեղենն է. այն տապակում ենք, աջափսանդալ, խավիար պատրաստում և այլն: Դրանք լավ համադրվում են մսի հետ, իսկ բուսակերների համար օգտակարության և համի շնորհիվ՝ անփոխարինելի բանջարեղեն են:

Սմբուկով ուտեսներ պատրաստել ձեզ կօգնեն մի քանի խորհուրդներ:

Նախ ընտրեք միջին չափսի, առաձգական սմբուկ, իսկ կաշին պետք է լինի իդեալական փայլուն՝ առանց թերությունների: Մի ընտրեք չափազանց մեծ սմբուկ: Միջին չափսի սմբուկն ավելի համեղ է:

Մաքրում ենք

Եթե պյուրեի պես ինչ-որ բան եք պատրաստելու, ավելի լավ է մաքրեք սմբուկը: Իսկ եթե տապակելու եք, ապա ընդհանրապես պետք չէ հեռացնել կեղևը. այդպես ավելի համեղ կստացվի:

Սմբուկի դառը համ

Որոշ սմբուկներ դառը համ ունեն, քանի որ դրանցում առկա է սոլանին: Դրանից ազատվելու համար բանջարեղենը պետք է աղաջրի մեջ դնել՝ թեկուզ կարճ ժամանակով:

Տապակում ենք

Այստեղ մի խնդիր կա: Սմբուկի վրա ձիթայուղ ես լցնում, իսկ այն քիչ է ու քիչ: Այս բանջարեղենը սպունգի պես կլանում է ձեթն ու դիետիկ բանջարեղենը վերածվում է կալորիայի պայթուցիկ: Խոստովանեք, որ հաճելի չէ յուղոտ տապակած սմբուկ ուտելը: Իսկ դրանից ազատվել հնարավոր է.

  • Նախ թրջում ենք: Աղաջրի մեջ 15 րոպե սմբուկը թողնելուց հետո ոչ միայն կանցնի սմբուկի դառնությունը, այլ նաև այն թույլ չի ձիթայուղ կլանել իր մեջ: Սմբուկը կստացվի թեթև ու փխրուն:
  • Տապակելուց առաջ կարելի է այն թեթևակի եփել միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում: Եվ հետո միայն տապակել: Սմբուկն այպես ևս չի կլանի ձիթայուղ:
  • Թաթախել սմբուկի շերտերը հարած և աղած ձվի սպիտակուցի մեջ և անմիջապես դնել թավայի մեջ՝ տապակելու: .

Եթե սմբուկն ամբողջական եք որոշել եփել, ապա կաշվի վրա փոքրիկ ծակեր արեք, որպեսզի գոլորշին դուրս գա:

Համադրում ենք

Սմբուկի լավագույն «ընկերը» սխտորն է: Սազում է նաև հունական ընկույզը: Սմբուկի համին ու տեսքին փայլ կհաղորդի նաև համեմը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: