Հայերեն   English   Русский  

​Գերմանիայի ՆԳՆ-ն խոստովանում է, որ փախստականների իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալներին


  
դիտումներ: 531

Գերմանիայի տարածք ժամանած փախստականների թիվը մի քանի անգամ գերազանցում է դաշնային ոստիկանության վիճակագրությանը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:

“Ներկա պահին մենք չենք կարող ձեզ Գերմանիայի տարածք ժամանածների հստակ թիվ ներկայացնել և այդ հանգամանքը պայմանավարված է մի շարք օբյեկտիվ պատճառներով”, - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Գերմանիայի ներքին գործերի գերատեսչության աշխատակցի խոսքերը:

Պաշտոնյան նաև հավելել է, որ իհարկե այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է դաշնային ոստիկանության կողմից հայտարարված տվյալները:

Վերջինիս խոսքով` Գերմանիայի ՆԳՆ-ն փորձում է բոլոր աղբյուրների հիման վրա հաշվարկել փախստականների թիվը, սակայն ժամանողների դինամիկան շատ բարձր է անկանխատեսելի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: