Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հարձակվել են հայտնի լրագրողի վրա


  
դիտումներ: 782

Թուրքիայում հարձակում են գործել երկրի ամենահայտնի լրագրողներից մեկի՝ "Հուրիյեթի" լրագրող, "CNN Turk"-ի հաղորդավար Ահմեդ Հաքանի վրա։

Հարձակումը տեղի է ունեցել թուրքական ժամանակով ժամը 00.35-ին, երբ վերջինս "CNN Turk"-ի հաղորդման նկարահանումից հետո տուն վերադառնալիս է եղել։

Նշվում է, որ լրագրողի վրա հարձակվել է 4 մարդ, ովքեր դեպքի վայրից փախուստի են դիմել:

Ահմեդ Հաքանը հոսպիտալացվել է: Նա քթի և կողոսկրի կոտրվածք ունի:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալներից երկուսին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: