Միաբևեռ աշխարհ այլևս գոյություն չունի. Սերգեյ Լավրով
“Օբյեկտիվ տենդենցներն այնպիսին են, որ քաղաքականության, ոչ տնտեսության և ոչ էլ ֆինանսական հարցերում վաղուց արդեն որևէ միաբևեռ աշխարհ գոյություն չունի: Ես գիտակցում եմ, որ հին սովորույթները դժվարությամբ են մահանում և ցանկություն չկա հրաժեշտ տալ միջազգային ասպարեզում մենաշնորհային գերիշխանությանը, քանի որ այդ գործընթացը երկար և հիվանդագին կլինի: Սակայն ես վստահ եմ, որ արդյունքում մենք համաձայնության կգանք, թե ինչպես վերաբաշխել պատասխանատվությունն ամբողջ աշխարհում և բոլոր ոլորտներում` հակամարտությունների կարգավորում, էկոնոմիկա, ֆինանսներ, առևտուր: Կարևոր է դա ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համաձայն անել` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները չտապալելով: Կրկնում եմ գործընթացը ոչ հեշտ կլինի, ոչ էլ կարճ: Գլխավորն այդ ճանապարհին քիչ կորուստներ տալն է”,- համապատասխան հայտարարությամբ Լավրովը հանդես եկել է Վենեսուելայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: