Դիարբեքիրի` Հայոց ցեղասպանության ցավը կիսող քաղաքապետին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Ինչպես հաղորդում է «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, դատական գործի հարուցման պատճառ եղել է Քըշանաքի` մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Դիարբեքիրում կազմակերպված միջոցառմանը հնչեցրած ելույթը: Քաղաքապետը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» հոդվածով:
Քըշանաքը հազարավոր կանանց հետ մասնակցել է Կանանց միջազգային օրվան նվիրված երթին, ինչի ընթացքում հայտարարել է, ո Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղակայված «Իսլամական պետության» կողմից շրջափակման մեջ գտնվող քրդական Քոբանի քաղաքը հաջողությամբ պաշտպանել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի` Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) Կանանց պաշտպանական միավորումները (YPJ):
Նշենք, որ PKK-ն Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: