Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է


  
դիտումներ: 1791

2004թ-ից կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես գրադարանավարի օր: Այդ առթիվ ՀՀ քաղաքային եւ մարզային իշխանությունների նախաձեռնությամբ հանրապետության գրեթե բոլոր գրադարաններում կազմակերպվում են օրվան նվիրված միջոցառումներ:

Վաստակաշատ գրադարանավարներն էլ պարգեւատրվում են:

Օրվա հետ կապված Հայաստանի ողջ տարածքում հոկտեմբերի 7-ին անցկացվում է գրադարանային երեկո եւ գրադարանները աշխատելու են մինչեւ ուշ երեկո:

Դե ինչ, շնորհավոր Ձեր տոնը սիրելի գրադարանավարներ: Ձեզ մաղթում ենք հետաքրքրասեր ու բարեկիրթ ընթերցողների մեծ բանակ, եւ թող ձեր շնորհիվ գրապահոցներում թաքնված իմաստությունը հասանելի դառնա ողջ աշխարհին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: