Հայերեն   English   Русский  

​Այսօր Փոստի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 1321

Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը:

1874թ. հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը:

1878թ. միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 189 երկիր:

Ամբողջ աշխարհում, սկսած հոկտեմբերի 9-ից, անցկացվում է Նամակի միջազգային շաբաթը:

Ներկայում ամբողջ աշխարհում տեղի է ունենում փոստային կապի բարեփոխման գործընթաց:

Աշխարհում առաջին փոստային նամականիշները հայտնվել են Անգլիայում 1840թ:

Մի շարք մասնագիտությունների տեր մարդկանց մոտ ապագայում կարող են փոխարինել մեքենաները։ «Մեռնող» մասնագիտությունների ցուցակը նայելիս, հանդիպեցինք նաեւ փոստատարի մասնագիտությանը։

Այժմ, երբ հնարավորություն կա նամակներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով, թղթի վրա գրված նամակների եւ դրանք տեղ հասցնողների կարիք բառացիորեն չկա։

Երեւի թե եզակիներից մեկը՝ փոստատար Արմեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր շատ հազվադեպ է նամակներ, ծանուցումներ, ամսագրեր կամ թերթեր բաժանում: Մարդիկ հիմնականում առցանց տարբերակն են նախընտրում:

Ողջ աշխարհում փոստի միջոցով մոտ 1ու կես միլիարդ նամակ և 17 միլոն ծանրոց է ուղարկվում: Այսօր Հայաստանը Համաշխարհային փոստի միության մոտ 200 անդամներից մեկն է, բայց կարծես նորագույն տեխխնոլոգիաները եկել են փոխարինելու թե փոստատարի մասնագիտությանը, եւ թե փոստ երեւույթին:

Այսօր երիտասարդները չեն էլ մտտածում, աշխատանքի անցնել փոստային բաժանմունքում, այլ նախընտրում են համակարգչային հմտություններն ու այն ինչ նորարար է, բայց ամեն դեպքում, օրը տոնական է եւ ունի երկար տարիներ պատմություն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: