Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բարձրաձայնվել է ամենակարևոր համաշխարհային սպառնալիքի մասին


  
դիտումներ: 633

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆրիկայում “Բոկո Հարամ” ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ հարձակումները դատապարտելուց բացի, ահաբեկչությունը միջազգային անվտանգության համար ամենալուրջ սպառնալիք է որակվել: Գրում է Russian.rt.com-ը:

“ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լրջորեն դատապարտում է այն սարսափազդու ահաբեկչական հարձակումները, որոնք իրականացվել են հոկտեմբերի 10-ին և 11-ին Չադի Բագա Սոլա քաղաքում և Կամերունի Կանգալերի գյուղում, որոնք մեծ թվով զոհերի և վիրավորների են հանգեցրել», - РИА Новости լրատվական կազմակերպությունը մեջբերում է հայտարարության տեքստը:

«Ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով միջազգային խաղաղության և անվտանգության համար ամենալուրջ վտանգն է ներկայացնում», - ընդգծվել է տարածված հայտարարության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: