Հայերեն   English   Русский  

​ԵՄ-ն Թուրքիային գրեթե 3 մլրդ. եվրո կտրամադրի Սիրիայից փախստականների ներհոսքը զսպելու համար. Մերկել


  
դիտումներ: 461

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը մտադիր է որպես աջակցություն գրեթե 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային սիրիացի փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա զսպելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

Մերկելի խոսքով` Անկարան արդեն ավելի քան 7 մլրդ եվրո է ծախսել Սիրիայից ավելի քան 2 միլիոն փախստականների տեղավորման համար` այդ նպատակով միայն 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն ստանալով:

Այդիսկ պատճառով ճիշտ կլինի մոտակա տարիներին ներդրում ունենալ այդ խնդրի կարգավորման հարցում: Նա նաև հստակեցրել է, որ հստակ գումարը ևս սահմանված չէ և շատ բան կախված կլինի այն քայլերից, որոնք պրակտիկայում կիրականացվեն երկու կողմերի կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: