Հայերեն   English   Русский  

Լինդսի Լոհանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում


  
դիտումներ: 625

Թեև հանրությունը դեռևս չի հասցրել համակերպվել այն մտքի հետ, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը 2020թ.-ին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում, արդեն ժամանակն է կրկին նոր զարմանք ապրելու համար: Դերասանուհի Լինդսի Լոհանը հայտարարել է, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Գրում է Spletnik.ru.-ն:

Սկանդալային դերասանուհին քաղաքական կարիերա սկսելու որոշման մասին տեղեկացրել է ինստագրամում` հրապարակելով 2012թ. Սպիտակ տանն արված լուսանկարը:

«2020թ. ես կարող եմ իմ թեկնածություն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Բարձունքներից և վայրէջքներից հետո մենք կարող ենք դա անել: Շնորհակալություն Քանյե Ուեսթին այն բանի համար, որ նա մեզ ոգեշնչում է ավելի լավ մարդ դառնալու համար», - գրել է Լինդսին: Ավելի ուշ նա նաև Քանյե Ուեսթի հետ լուսանկար է հրապարակել և ԱՄՆ-ի նախագահ դառնալու դեպքում կիսվել իր ապագա պլանների մասին:

«Առաջին բանը, որ ես կցանկանայի անել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում` դա բոլոր երեխաների մասին հոգալն է, ովքեր տառապում են այս աշխարհում», - հայտարարել է դերասանուհին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: