ԱՄՆ-ն Նիգերիայի տարածքում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ հետախուզական գործություններ կանցկացնի, և դա կդառնա Արևմտյան Աֆրիկայում ամերիկյան զինվորականների տեղակայման գործընթացի բաղկացուցիչ մասը: Գրում է Russian.rt.com-ը:
«Դա կլինի «Բոկո Հարամ» խմբավորման դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի մի մասը, որոնք մենք նախաձեռնում ենք տարածաշրջանում: Դրանք միայն հետախուզական տվյալների հավաքագրում են, այլ ոչ թե հարձակողական գործողություններ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը: