Հայերեն   English   Русский  

Հայաստանի ազգային տոնին նվիրված ընդունելություն Բեռլինում


  
դիտումներ: 348

Հոկտեմբերի 15-ին Բեռլինի հանրահայտ «Ադլոն-Կեմպինսկի» հյուրանոցում կայացավ Հայատանի Հանրապետության ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցեցին ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Բունդեսթագի և լանդթագերի բազմաթիվ պատգամավորներ, ԳԴՀ Դաշնային կառավարության և երկրամասային կառավարությունների ներկայացուցիչներ, գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետեր, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ազգային տոնի կապակցությամբ ներկաներին իր ուղերձը հղեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը, որի շրջանակներում գերմանաբնակ հայտնի հայ երաժիշտ Կորյուն Ասատրյանը կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: